«Հոնկոնգում 33 տարվա ընդմիջումից հետո վերածնվել է քաղաքի նավահանգստում մրցալողի ավանդույթը»,-հայտնում է BBC–ն:
Լողի մրցույթները դադարեցվել էին 1978 թվականին՝ նավարկության աճի և ջրի չափազանց աղտոտված լինելու պատճառով:
Մրցումներին մասնակցել է մոտ 1000 մարդ: Ամենակրտսեր մասնակիցը 12 տարեկան է եղել, ամենամեծը` 68:
Մրցման հաղթող է ճանաչվել 18-ամյա Լին Ցին Յուն, որը 1800 մետր տարածությունը հաղթահարել է 20 րոպեում:
Մի շարք էկոլոգիական կազմակերպություններ զգուշացրել են, որ ջրի բակտերիոլոգիական աղտոտվածությունը դեռևս բարձր է:
Ամենամյա մրցությունները, որոնք անցկացվել են 1906 թվականից ի վեր, իրականում շատ զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավել: Այդ պատճառով, ինչպես նաև բնակիչների խնդրանքով վերականգնվել է ավանդույթը:










































