Հոլիվուդի աստղ Սթիվեն Սիգալը որոշել է աշխատանքի անցնել ոստիկանությունում և Տեխասի Հադսպետ շրջանի շերիֆի օգնականի պաշտոնը զբաղեցնել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
59-ամյա դերասանն անձամբ է առաջարկել իր ծառայությունները ոստիկանությանը: Նա մտադիր է ապահովել անվտանգությունը Մեքսիկայի հետ սահմանի վրա: Ոստիկանությունում առաջին հերթին համոզվել են, որ Սիգալի մտադրությունը լուրջ է, ու որ դա նրա համար ինքնագովազդի միջոց չէ, և միայն դրանից հետո համաձայնել են ընդունել նրան:
Ենթադրվում է, որ Սթիվեն Սիգալն աշխատանքի կանցնի հաջորդ տարվա հունվարից: Սիգալի պարտավորությունները կկոնկրետացվեն ավելի ուշ:








































