Եկատերինբուրգում պայթել է տաք ջիր խողովակը: Gold գիշերային ակումբի հինգ հաճախորդներ այրվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Արտակարգ պատահարների նախարարության մամլո ծառայության տեղեկությունների համաձայն՝ առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ ստացածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ: Ակումբից Էվակուացվել է մոտ 300 մարդ և հարակից շենքում ապրող մեծ թվով մարդիկ: Ընդհանուր առմամբ էվակուացվել 450 մարդ: Դեպքի վայրում աշխատում է արտակարգ պատահարների նախարարության հատուկ շտաբը:









































