Արդեն 10 տարի հետո Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն ամառվա ընթացքում կարող է «ազատվել» սառույցից: Այսպիսի եզրահանգման են եկել Նորվեգիայի բևեռային համալսարանի գիտնականները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Այնպիսի հաստ սառույցներ, ինչպիսիք հայտնաբերում էին 1990-ական թվականներին, մենք այլևս չենք հայտնաբերում: Այն, ինչ մենք տեսել ենք մեր հետազոտությունների ընթացքում, խոսում է այն մասին, որ 10 տարուց Արկտիկայի սառույցները ամբողջովին կհալվեն»,- NRK հեռուստաընկերությանը հայտնել է օվկիանոսագետ Էրմոնդ Հանսենը:
Սակայն, ըստ Նորվեգիայի շրջակա միջավայրի պաշտպանության և միջազգային զարգացման նախարար Էրիկ Սոիլեյմի, այս տեղեկությունն իրեն այնքան էլ չի ուրախացնում: Հալոցքը շատ արագ է կատարվելու և լուրջ ազդեցություն կարող է ունենալ սպիտակ արջերի, ձկների և թռչունների կյանքի վրա:











































