Ուրբաթ օրը Ջեյ Զեթի հղի կինը ցուցադրեց իր մեծացող փորը՝ սեքսուալ կարճ, նեղ, սև զգեստով: 30-ամյա ապագա մայրիկը փայլում էր՝ քայլելով Նյու Յորքում բարձրակրունկ կոշիկներով:
Երբ այս շաբաթ համացանցում տեղադրվեց մի տեսահոլովակ, որում Բեյոնսեն էր՝ ավստրալիական Sunday night հեռուստաշոուում, որոշ քննադատներ համոզված էին, որ նրա ստամոքսը ծալծլվում էր, երբ նա նստած էր աթոռին: Սակայն հարցազրույցում Բեյոնսեն հաստատեց, որ երեխա է ունենալու, և նա լույս աշխարհ կգա 2012 թ. փետրվարին:
«Ես զգում էի, որ արդեն երեխա ունենալու ժամանակն է, և ես երախտապարտ եմ Աստծուն՝ նման մեծ նվերի համար: Ես այնքան ուրախ եմ»,- ասել է Բեյոնսեն:









































