Լատվիայի Սիգուլդա քաղաքի մոտակայքում շաբաթ օրը վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ: DELFI-ի հաղորդմամբ՝ վթարի զոհ է դարձել երկու մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.00-ին: Ինքնաթիռն ընկնելուց հետո սկսել է այրվել: Հրդեհը տարածվել է մոտ տասը քառակուսի/մետր տարածքով: Վթարի տեղանքում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Ինքնաթիռի երթուղու և համարի մասին տեղեկություններ դեռ չկան:










































