Եմենի հյուսիսում հրթիռային հարվածը վնասել է Բալխաֆ տերմինալի գազատար խողովակը: Բնական գազի ներhոսքը դեպի տերմինալ կասեցվել է:
«Խողովակաշարը շատ է վնասվել, մենք չենք կարողանում հանգցնել կրակը: Խողովակաշարի նորոգումը կարող է մի քանի շաբաթ տևել»,- այս մասին France-Press գործակալությանը հայտնել է տերմինալի ինժեներներից մեկը:
Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու հրթիռակոծման համար, սակայն տեղական իշխանությունները ենթադրում են, որ դա կարող է լինել «Ալ-Կաիդա»-ի պատասխանը ԱՄՆ-ի հրթիռային հարվածին, որի արդյունքում մահացել էր խմբավորման 7 անդամ:









































