Շաբաթ օրը հայկական Facebook-ում է հայտնվել արցախցի երաժիշտների (Tim De Beatz) հեղինակած Alo-Alo երգը` գրված R&B ոճով, որը հաշված ժամերի ընթացքում հասցրել է նվաճել հազարավոր մարդկանց սրտերը: Երգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն գրված է հենց Արցախի բարբառով և պատմում է տղայի անպատասխան սիրո մասին երևանցիներիս ականջին բավականին խորթ թվացող բառերով:
Facebook-ի օգտատերերը շարունակում են տարածել երգը և արտահայտել իրենց հիացական վերաբերմունքը կատարված աշխատանքի հանդեպ: Նշենք, որ չնայած հայերի մի ստվար հատված խոսում է հիշյալ բարբառով` այնուամենայնիվ այդքան էլ շատ չեն այդ լեզվով ստեղծված գեղարվեստական գործերը (արձակ, պոեզիա, երգեր և այլն): Հուսանք, որ սա լավ խթան կհանդիսանա արցախցի ստեղծագործողների համար` այդ բացը լրացնելու համար:
Երգը կարող եք լսել` նյութի վերևում սեղմելով նվագարկման կոճակը: