Monday, 08 06 2026
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է

Երկրաշարժի ամենամեծ սպառնալիքի գոտում Երևանն է

«Աշխարհում որևէ երկիր մինչ օրս չի կարող ասել, թե հերթական երկրաշարժը ե՞րբ կլինի և ի՞նչ ուժգնությամբ: Հետևաբար, դժվար է ասել՝ կլինի՞, թե՞ չի լինի… Նույնը մինչև այս երկրաշարժը՝ ոչ ոք չէր կարող ասել, թե երբ կլինի և ինչ ուժգնությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հավանական երկրաշարժի ռիսկերի մասին` նշեց ԱԻՆ լրատվական վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Երեկ, ժամը 12.30-ին, ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ… Իսկ Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար 2.0-3.0 մագնիտուդով: Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ Հայաստանն ընդհանրապես գտնվում է սեյսմակտիվ գոտում, ինչի մասին վկայում է Հայաստանի վտանգի գոտիները ներկայացնող վերջին քարտեզը: Ի դեպ, ամենավտանգավոր գոտում գտնվում են խոշոր քաղաքները` Երևանի գլխավորությամբ:

Այսինքն՝ եթե կա վտանգավոր գոտի, նշանակում է` կա ուժեղ երկրաշարժի սպառնալիք, կան մեծ քաղաքներ, նշանակում է` կան հնարավոր մարդկային և նյութական մեծ կորուստներ: Այդ տեսակետից, Երևանը գտնվում է սեյսմակտիվ գոտում, որտեղ երկրաշարժի հավանականությունը 8-9 բալի է հասնում, նույնպիսի սպառնալիք առկա է Գյումրիում: Այդ տեսակետից ընդհանրապես ռիսկային են Հայաստանի բոլոր խոշոր քաղաքները, մյուս քաղաքները ևս: Ստացվում է, որ ռիսկային բոլոր գոտիները բնակեցված են, ու բնականաբար` մարդկային և նյութական կորուստները անհամեմատ մեծ կլինեն:

Այդուհանդերձ, մասնագետներն ահազանգում են, որ ամենամեծ վտանգը սպառնում է Երևանին, քանի որ ՀՀ բնակչության մեծ մասը բնակվում է մայրաքաղաքում: Փորձեցինք պարզել` կա՞ն նոր մեթոդներ, որ հնարավոր լինի կանխել և զերծ մնալ երկրաշարժի հետևանքներից: Պարզվում է` դա չափազանց բարդ խնդիր է, և այսօրվա դրությամբ այդ խնդիրը դեռ երկար ժամանակ կմնա չլուծված` այն պարզ պատճառով, որ ընթանում է բնական պրոցես, և ժամանակ առ ժամանակ, շատ գործոններով պայմանավորված, երկրակեղևում կուտակված էներգիան արտահայտվում է երկրաշարժի տեսքով, ինչից զերծ մնալ որևէ մեկը չի կարող: Հետևաբար՝ ամենատարբեր մեթոդներ են մշակվում, դարեր շարունակ փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել, որ երկրաշարժերը չվերածվեն աղետի:

Մասնագետների փոխանցմամբ` նախ փորձ է արվում կանխատեսել երկրաշարժի հավանականությունը, որը հնարավորություն կտա մարդկանց տարհանել, տեղափոխել այլ վայր` այդկերպ փորձելով փրկել և պահպանել մեր մոլորակի ամենակարևոր արժեքը` մարդկային կյանքը: Բայց կանխատեսումը շատ բարդ խնդիր է, և բազմաթիվ հաջող կանխատեսումների կողքին կան շատուշատ անհաջող կանխատեսումներ: Այդ առումով Ճապոնիան դրա ամենավառ օրինակն է, որտեղ 9 մագինտուդ ուժգնության երկրաշարժ չէր կանխատեսվում, բայց այն տեղի ունեցավ: Այդ է պատճառը, որ երկրորդ և ամենակարևոր ուղղությունը դա բնակավայրերի ճիշտ ձևով և ճիշտ տեղում կառուցելն է: Վերջին երկրաշարժը ցույց տվեց, որ Ճապոնիայում բնակավայրերը կառուցվել են ճիշտ ձևով, ինչի շնորհիվ շենքերի փլուզման հետևանքով մահվան դեպքեր գրեթե չարձանագրվեցին:

Բացի այդ, հարկավոր է բնակարանը ևս ճիշտ կահավորել, որպեսզի ցնցումների ժամանակ մուտքերը բաց մնան: Երրորդ կարևոր գործոնը պայմանավորված է մարդկանց իրազեկվածությամբ: Այսինքն` աղետի հետևանքները եթե ոչ բացառելու, ապա նվազեցնելու համար առկա է երեք ամենաանհրաժեշտ գործոն` ճիշտ քաղաքաշինություն, բնակաշինություն և մարդկանց ճիշտ վարքագիծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում