Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սրտի հետ խնդիր ունեցող մարդկանց 20%-ը ենթակա է ուղեղի կաթվածի վտանգի, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարեկան 100 հազար մարդուց 73-ը ուղեղի կաթված են ստանում միայն Հնդկաստանում: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը:
Գիտնականները նշում են, որ կաթվածը հանգեցնում է գլխացավերի, անշարժունակության, հիշողության կորստի: Այս հիվանդությանը նպաստող հիմնական գործոններն են հիպերտոնիան, ծխախոտը, ճարպակալումը, խոլեստերինի մեծ քանակությունը, սրտային հիվանդությունները:
Ուղեղի կաթվածից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս քնել ոչ պակաս, քան 8 ժամ, օրական 5-6 անգամ սնվել, մարզվել առնվազն 30 րոպե, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, հետևել արյան ճնշմանը:









































