Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի անվտանգության համար:
Ինչպես հաղորդում է Europe1 ռադիոկայանը, Կանադայի կառավարության ղեկավարի հայտարարությունը հնչել է Իրանի կողմից Վաշինգտոնում սաուդյան դեսպանի վրա կազմակերպված և ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից կանխված մահափորձի ֆոնի վրա:
«Մենք ոչինչ չունենք իրանցի ժողովրդի դեմ, սակայն Թեհրանի իշխող վարչակարգն ակնհայտորեն իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի անվտանգության և խաղաղ գոյատևման համար»,- հայտարարել է Հարփերը:
Ավելի վաղ Կանադայի արտգործնախարարը ակնարկել էր, որ Օտտավան հնարավոր է, որ միանա Իրանի դեմ նոր պատժամիջոցներին:








































