Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա Ռուստամ Ղ.-ն:
Պարզվել է, որ Մրգաշատ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան բռունցքներով հարվածել և վնասվածքները պատճառել է 28-ամյա Վարդան Ս.-ն, որը նույն օրը երեկոյան բերման է ենթարկվել բաժին:
Ռուստամ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:





































