Հայաստանում «Ռուսական մշակութային սեզոնների» շրջանակում մինչև այս տարեվերջ Հայաստանում կհյուրընկալվի «Հանդիպումներ Երալաշի հետ» ծրագիրը, որին կմասնակցի նաև ռեժիսոր, սցենարիստ, մանկական «Երալաշ» ամսագրի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Վերջինս հանդիպումներ կունենա կինոգործիչների, ուսանողների հետ, կանցկացնի վարպետության դասեր, կմասնակցի Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի «Ռոլան Բիկովի» փառատոնին:
Հայ թատերասեր հասարակությունը հնարավորություն կունենա ներկա գտնվել ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովի ստեղծագործական երեկոյին, Գալինա Աքսյոնովայի հետ հանդիպումներին ու վարպետության դասերին:
«Ռուսական մշակութային սեզոնների» շրջանակում դեկտեմբերին տեղի կունենան Առնո Բաբաջանյանի ու Միքայել Թարիվերդիևի հոբելյաններին նվիրված համատեղ համերգներ: