Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ ավարտին հասցնել իսրայելական արտադրության Orbiter 2M և Aerostar տիպի շուրջ 60 անօդաչու հետախուզական ինքնաթիռներով ադրբեջանական բանակի համալրման գործընթացը։
Նշվում է, որ դրանց օգնությամբ ադրբեջանական բանակը կընդլայնի իր հնարավորությունները Հայաստանի հետ հնարավոր հակամարտության և հարևան Իրանի աճող հզորության դեպքերում։
Նաև նշվում է, որ այդ անօդաչու ինքնաթիռների բաղադրատարրերի 30 տոկոսն արտադրվում է Ադրբեջանում։











































