ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Մանսուր Արբաբսիարի ծանոթներց մեկը` Դևիդ Թոմչին, հայտարարել է, որ Մանսուրը շատ անկազմակերպ է, որպեսզի այդպիսի գործարքի մեջ ներգրավված լինի: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ըստ նրա` Արբաբսիարը գործակալ 007 չէ, նա ավելի շատ Միսթր Բին է:
Ենթադրյալ ահաբեկչի ծանոթնեիրց մեկի խոսքերով էլ՝ Մանսուրը չի ունեցել կրոնական և քաղաքական լուրջ ուղղվածություն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձի մեջ մեղադրում են 56-ամյա Արբաբսիարին, որը ունի ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն: Նրա հետ միասին մեղադրանք է առաջադրվել Ղուլամ Շակուրիին: Մանսուրիին ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին, իսկ Շակուրիի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:










































