Thursday, 11 06 2026
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը

Ռուբեն Հայրապետյանի պատասխանը Արթուր Սաքունցին

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի համայնքի ավագանու և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի:

Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. Հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:

Համաձայն նշված որոշումների` ՀՖՖ-ն պարտավորորություն էր ստանձնել Վանաձոր քաղաքում կառուցելու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, ինչպես նաև երեք տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու Վանաձորի մարզադաշտը, որն այս պահին գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում և իր նպատակային նշանակությանը չի կարող ծառայել:

Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու նպատակով, ՀՖՖ կողմից մշակվել և կյանքի են կոչվել բազմապիսի և բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ ներառված է նաև մարզական տարբեր ենթակառուցվածքների և համալիրների կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը:

Դրա վառ օրինակն է, ի թիվս այլ ենթակառուցվածքների, Ավանում կառուցված ֆուտբոլի ակադեմիան, որն ամբողջությամբ համապատասխանելով միջազգային ամենաբարձր չափանիշներին, հնարավորություն է տալիս`

1. ապահովելու երիտասարդության և հատկապես մանուկների ֆիզիկական կրթության բնականոն գործընթացը,

2. կտրելով նրանց փողոցից, զերծ պահել տարաբնույթ բացասական ազդեցություններից:

ՀՖՖ-ն ծրագրել է հիմնադրել նմանատիպ մարզական համալիրներ նաև Հայաստանի բոլոր մարզերում:

ՀՖՖ կողմից Վանաձորում իրականացվելիք ներդրումները, մասնավորապես` ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիրի կառուցումը, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, առաջին հերթին հենց Լոռու մարզի բնակչության շահերից են բխում:
Նման պայմաններում ակնհայտ է, որ, թեև դատական գործընթաց ձեռնարկված սուբյեկտները փորձում են այն ներկայացնել, որպես բնակչության շահերից բխող, իրականում խոչընդոտում են Լոռու մարզում վերը նշված մեծածավալ ներդրումների իրականացմանը:

Այսպիսով, անընդունելի համարելով ՀՖՖ դեմ ներկայացված հայցն, պաշտոնապես հայտարարում եմ, որ Լոռու մարզում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց ձեռնարկած սուբյեկտների վրա:

Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում