1926 թ. հոկտեմբերի 14-ին լոնդոնյան Methuen&C° հրատարակչությունում լույս տեսավ Ալան Միլնի «Վինի-Թուխ» գիրքը:
Հայտնի հումորիստ և դրամատուրգ Միլնը գիրքը որոշել է գրել այն բանից հետո, երբ 1921 թ. օգոստոսի 21-ին որդուն` Քրիստոֆեր Ռոբինին, նվիրեց թեփով լցված արջուկ:
Վինիի և Քրիստոֆեր Ռոբինի արկածների մասին պատմող գիրքը երեխաների տարբեր սերունդների համար դարձել է ամենասիրելի գիրքը: Այն թարգմանվել է 25 լեզուներով, հրատարակվել միլիոնավոր օրինակներով:









































