Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ելույթ է ունեցել «ԵԱՀԿ-ի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում» թեմայի վերաբերյալ։
Իր ելույթում Կասպրշիկը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված հրադադարի խախտման արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 36 զինծառայող։
Կասպրշիկն ընդգծել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ թե սառեցված, այլ չլուծված հակամարտություն է, ինչի համար էլ պետք է շուտափույթ լուծել այն։
Կասպրշիկն անդրադարձ է կատարել նաև հայ-ադրբեջանական շփման գծում անցկացվող ԵԱՀԿ դիտարկումներին. «Իմ գրասենյակի աշխատակիցների փոքրաթիվ լինելու և նրանց լիազորությունների սահմանափակ լինելու պատճառով մեզ չի հաջողվում դրանց մասին ժամանակին իրազեկել հանրությանը»։










































