Sunday, 07 06 2026
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ

Nabucco գազատարի նախագիծը գործնականում դուրս է մնում ադրբեջանական գազի համար մղվող պայքարից

Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Nabucco գազատարի նախագիծը դուրս է մնում ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկորդ փուլի (2017) մշակման արդյունքում ստացվելիք գազի համար պայքարից։

Երեկ էներգետիկայի գծով ԵՄ-ի կոմիսար Գյունթեր Օթթինգերը հայտարարեց, որ Nabucco գազատարի նախագծի արժեքը կարող է կազմել 10-14 միլիարդ եվրո, մինչդեռ սկզբնական շրջանում գնահատվում էր 7.9 միլիարդ եվրո։ Դրանով Nabucco գազատարի նախագիծը կորցրեց ռուսական «Գազպրոմ»-ի գազային նախագծերի (Հյուսիսային ու Հարավային հոսքեր) նկատմամբ ունեցած իր միակ առավելությունը՝ ցածր գինը։

Բացի այդ, այս շաբաթ Nabucco-ի կոնսորցիումի կազմի մեջ մտնող OMV Gas GmbH ընկերության գործադիր տնօրեն Գերհարդ Ռոյսը հայտարարեց, որ «Շահ Դենիզ»-ի գազի առաքումները Nabucco խողովակաշարով կարող են սկսվել ոչ թե 2017 թվականին, ինչպես ավելի վաղ պլանավորված էր, այլ՝ 2018 թվականին։

Սրանով Nabucco-ն գործնականում զրկվեց «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի ժամանակ արդյունահանվելիք գազին հավակնելուց, որոնց թվում են նաև ITGI («Թուրքիա-Հունաստան-Իտալիա») և TAP («Տրանսադրիատիկ») նախագծերը, ինչպես նաև British Petroleum-ի վերջերս առաջ քաշած Հարավարևելյան գազատարի նախագիծը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի՝ դեպի Եվրոպա փոխադրման երթուղին հայտնի կդառնա մինչև տարեվերջ.

«Ներկայումս Ադրբեջանը դիտարկում է միջազգային կոնսորցիումների ներկայացրած առաջարկները, որոնք առնչվում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի փոխադրմանը Եվրոպա։ Այդ առաջարկների գնահատականը կպահանջի 15-20 օր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում