Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Բանակում տիրող վիճակի համար պատասխանատու է Յուրի Խաչատուրովը. «Չենք լռելու»

Ի պատասխան «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» ֆեյսբուքյան խմբի`պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջի շուրջ միավորվելու կոչին, հայտնում ենք, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գլխավոր շտաբի պետը: Ինչպես հայտնի է, Հայաստանում այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հենց Գլխավոր շտաբի միջոցով է իրականացվում բանակային առօրյայի անմիջական կազմակերպումն ու իրականացումը, հետևաբար շտաբի պետն անմիջական և ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար: Այդ իմաստով, անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ:

Իհարկե, ակնհայտ է նաև, որ դրանով պետք չէ սահմանափակվել, և այդ հրաժարականը պետք է դառնա Հայաստանի բանակի գեներալակազմի փոփոխության ընդամենը սկիզբը: Որքան այդ պրոցեսն ուշանա, այնքան շարունակելու են բանակում վտանգված մնալ մեր եղբայրներն ու ընկերները:

«Չենք լռելու»-ն տիրապետում է բացառիկ տեղեկությունների և ապացույցների (հիմնականում` տեսանյութերի տեսքով)` կապված զինված ուժերի 18 բարձրաստիճան զինվորականների կոռումպացվածության և ունեցվածքի հետ, սակայն դեռևս նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը:

Վերադառնալով բուն թեմային նշենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վերջերս ընդարձակ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին և հավաստիացրել, թե մտածում է բանակում տիրող վիճակի մասին և աշխատում դրա հետ կապված բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ: Մի՞թե ժամանակն է, որ այդ մարդը հարցազրույց տա: Ցավոք, այդ ժամանակը վաղուց է սպառվել, և եթե գլխավոր շտաբի պետը որևէ ասելիք ունենար հասարակությանը, կամ ինչ-որ անելիք ունենար հանցագործությունները կանխարգելելու համար, ապա արդեն իսկ այդ ամենն ասած կամ արած կլիներ: Ո՞ւմ է պետք նրա հարցազրույցը:

Հարցազրույցները բանակում իրավիճակ չեն փոխի, իսկ ահա հրաժարականը կարող է փոխել, որովհետև այդ պաշտոնին կարող է նշանակվել մարդ, ով ավելի հետաքրքրված կլինի զինված ուժերի վիճակով, զինվորի կյանքով, ով կտիրապետի ժամանակակից ռազմարվեստի և ռազմական կառավարման հոգեբանության հմտություններին:

Այդպես որ, Խաչատուրովը հիմա ոչ թե հարցազրույց, այլ հրաժարական պետք է տա: «Չենք լռելու»-ն հանդես է գալիս այդ պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում