Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել «Ադրբեջանի հետհակամարտային տարածքի վերականգնումը. հայեցակարգային հիմքեր» գրքի շնորհանդեսը, որի համահեղինակներն են Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ISSC) հիմնադիր և տնօրեն Էլդար Իսմայլովը և «Կովկասն ու գլոբալիզացիան» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Նազիմ Մուզեֆֆերլին։
Գրքում նշված է, որ Ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանին հասցվել է 60.1 միլիարդ դոլարի վնաս։ Բացի այդ, նշված է, որ Ադրբեջանի «օկուպացված» 7 շրջանների վերականգնումը կարժենա 28.4 միլիարդ դոլար։
Իսմայլովն ընդգծել է, որ ներկայումս Հարավային Կովկասի երկրներից միայն Ադրբեջանն է ի վիճակի կյանքի կոչել այդ մակարդակի նախագծեր՝ հավելելով, որ Ադրբեջանի ռազմավարական արժութային ռեզերվները ներկայումս կազմում են 40 միլիարդ դոլար։







































