Մեքսիկական բանտերից մեկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի հետևանքով զոհվել է 7 բանտարկյալ: Այս մասին BBC-ին ասել են տեղի իրավապահ մարմիններում:
Բանտը տեղակայված է Նուևո Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության տեղեկություններով` մոտ 60 բանտարկյալներ սկսել են այրել դոշակները և ծեծկռտուք հրահրել մեկը մյուսի դեմ` օգտագործելով ինքնաշեն դանակներ:Իշխանությունները կարծում են, որ այս անկարգությունները, հնարավոր է, պատասխան են «Զեթաս» նարկոկարտելի ղեկավար Կառլոս Օլիվիա Կաստիլիոյի ձերբակալությանը:










































