Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 40 միլիոնը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջը: «Google+ը հիմա բաց է բոլորի համար, և մենք հենք նոր հատեցինք 40 միլիոն օգտատերերի սահմանագիծը: Մարդիկ զանգվածաբար գրանցվում են Google+ում, և սա միայն սկիզբն է»,- ասել է Փեյջը: Նա ավելացրել է, որ օգտատերերն, օրինակ, արդեն վերբեռնել են մոտ 3.4 միլիարդ նկար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ Google+ սոցցանցը գործարկվել է այս տարվա հուլիս ամսին և համարվում է աշխարհի ամենամեծ՝ Facebook սոցցանցի հիմնական մրցակիցը: Այդուհանդերձ, ըստ փորձագետների, սոցցանցն այնքան էլ արագ չի զարգանում, ինչպես նախկինում կանխատեսվում էր: Փորձագետներն ակնկալում էին, որ այս օրերին պետք է ազդարարվեր 50 մլն-րդ օգտատիրոջ մասին:










































