Գլենդելի «Ադվենտիստ Մեդիքալ» կենտրոնում մահացել է Գելնդել քաղաքի նախկին քաղաքապետ, հայազգի Լարի Զարյանը: Այս մասին The Burbank Leader կայքին տեղեկացրել են Զարյանի ընկերներն ու նախկին գործընկերները: 1983 թ. Զարյանը դարձավ առաջին ամերիկահայը, որը ընտրվեց Գլենդելի քաղաքային խորհրդում, ուր աշխատեց 16 տարի:
Նրա գործունեությունն արժանացել է երկրի ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի և Ջորջ Բուշի, նահանգապետեր Ջորջ Դոքմեջյանի, Փիթ Վիլսոնի և Առնոլդ Շվարցենեգերի ուշադրությանը: 73-ամյա Լարի Զարյանն ունի 3 որդի:









































