«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս օրերին արձակուրդում է գտնվում:
«Նա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո մեկնել է նախապես պլանավորած արձակուրդի, քանի որ վերջին 4 տարում արձակուրդ չէր գնացել»:
«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ թեև Օհանյանն առողջական խնդիրներ չունի, իրեն ֆիզիկապես լավ է զգում, բայց, այնուամենայնիվ ոտքի պրոթեզավորման հետ կապված տեխնիկական խնդիրները կարգավորելու համար արձակուրդ մեկնելու անհրաժեշտություն է առաջացել:
«Օհանյանը կվերադառնա 10 օրից»,- հավելում է թերթը:









































