PayPal միջազգային վճարային համակարգը սկսել է իրականացնել դրամական միջոցների փոխանցումը Ռուսաստան, ինչի արդյունքում համակարգից օգտվող ռուսական օգտատերերը դրամն իրենց հաշվի վրա ստանալու հնարավորություն են ձեռք բերել: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է ընկերությունը:
«Ռուսաստանը էլեկտրոնային առևտրի կարևոր շուկա է, որին մենք միշտ հետևում ենք, իսկ մեր նպատակն է PayPal-ի ծառայություններն ամեն տեղ մատուցել»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունում նշել են, որ փաստորեն ռուս օգտատերերն ունեն հաշիվներ PayPal Singapore-ում: Ռուսներին PayPal-ի հենց այս՝ սինգապուրյան ընկերությունն էլ կսպասարկի: ԶԼՄ-ները նշում են, որ ռուսական շուկայում հայտնվելը PayPal-ի համար կարժենա 25 միլիոն դոլար:











































