Լաոսի պատվիրակությունը ընդհատել է իրենց նախագահի ելույթը՝ թխվածքաբլիթի խրթխրթոցով: Интерфакс-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը տեղի է ունեցել Լաոսի նախագահ Չումալի Սայնասոնի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Երբ Սայնասոնը ելույթ է ունեցել, ելույթի մեծ մասը չի լսվել: Լաոսի նախագահի ցածր ձայնը էլ ավելի անլսելի է դարձել այն բանից հետո, երբ նրա հետ ժամանած պատվիրակության անդամները սկսել են ակտիվորեն օգտվել հյուրերի համար նախատեսված սեղանից: Արդյունքում նրա ելույթն ընդհատվել է թխվածքաբլիթ ուտելուց առաջացած խրթխրթոցների պատճառով:









































