Չինաստանի Գույան քաղաքում 8-րդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցում տան անդամները հսկայական կոբրա են գտել:
Օգնության եկած Վայրի կենդանիների պաշտպանության կենտրոնի աշխատակիցները օձին պահարանից փորձել են գցել պատուհանագոգի վրա, սակայն պատուհանը բաց է եղել, և այն ընկել է փողոց: Հարվածից օձը որոշ չափով թուլացել է, ուստի հեշտությամբ նրան գցել են պարկի մեջ և տեղափոխել կենդանաբանական այգի: Կոբրան կշռել է 5 կգ և ունեցել մեկուկես մետր երկարություն: