Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովն այսօր մեկնել է Երևան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանին։ Այս մասին նշված է Ադրբեջանի ՆԳՆ-ի կայքում։
Նշվում է, որ այդ երկօրյա միջոցառման ժամանակ կողմերը քննարկելու են միմյանց հետ համագործակցության առաջնահերթ ուղղությունները և հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ միջպետական ծրագրերի իրագործման հարցը։
Բացի այդ, քննարկվելու է ԱՊՀ 20-ամյակին առնչվող միջոցառումների հարցը և այլ հարցեր։










































