Thursday, 04 06 2026
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Շառլ Ազնավուրի հարցազրույցը մտահոգ մարդու անկեղծ խոսք էր. ՀՀԿ պատգամավոր

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը Հայաստանի համար տեղի ունեցավ հանպատրաստից, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ գործընթացը մնաց անպտուղ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամաակ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Իմ համոզմամբ, այդ գործընթացը հրահրված էր արտաքին ուժերի կողմից: Մեկը ԱՄՆ-ն էր, որն արեց ամեն բան, որպեսզի գործընթացը հանգի շոշափելի արդյունքների: Մյուս կողմից` կար ռուսական կողմը, որ Հարավային Կովկասում ունի շահեր և դեմ է այդ ձևաչափով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- նկատեց Արման Մելիքյանը:
Նա միաժամանակ հավելեց, որ գործընթացը մի ներկայացում էր` արված հայաստանաբնակ հայերի, Սփյուռքի և Եվրոպայի համար:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունները «սկսել են քայլ անել»: «Իհարկե, կան լուրջ խոչընդոտներ, սակայն երկու հարևան պետությունները պետք է քայլեր անեն: Առաջին քայլն արված է, և անկախ նրանից` արդյունք կա, թե` ոչ, դա դրական քայլ է: Միաժամանակ` չեմ կարծում, որ հայ-թուրքական գործընթացը դրսի ուժերի կողմից հրահրված չէր: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է ի վերջո դրվեն դիվանագիտական ռելսերի վրա»,- ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով Շառլ Ազնավուրի հարցազրույցին` Ալեքսանյանը նկատեց, որ մի քանի անգամ խորին ուշադրությամբ ընթերցել է այն, և մեծ շանսոնյեն լիովին անկեղծ խոսքով է հանդես եկել, որքան էլ դա ցավոտ լինի: «Նա ունի այդ իրավունքը: Մեր քաղաքական դաշտում նման գնահատականներ պետք է շատ լինեն: Սա մտահոգ մարդու անկեղծ խոսք էր, ով քաղաքական շահագրգռվածություններ չունի»,- նկատեց նա` հավելելով, որ շատ անգամ նույնիսկ ինքն է վարանում բարձրաձայն ասել այն, ինչ կցանկնար ասել:

Արման Մելիքյանի գնահատականով` Ազնավուրի հարցազրույցի Ցեղասպանության մասին հատվածն ուղղված էր Սփյուռքին, այն մարդկանց, ովքեր Ցեղասպանությունը դարձրել են սեփական մակաբուծության աղբյուր: «Երկրորդ մասը, որ վերաբերում էր Հայաստանին, նույնչափ էական էր: Ազնավուրի ասածը բարձր եմ գնահատում, քանի որ դա մտահոգ մարդու խոսք էր: Նա կարող է սեղմել իշխանության ձեռքը և միաժամանակ ասել այն, ինչ մտածում է նույն այդ իշխանության մասին»,- ասաց Արման Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում