Ամերիկյան Bloomberg լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բոյկոտել է իրանական Mahan Air ավիաընկերությանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական Mahan Air ավիաընկերությունը իրանական Ղուդս աշխարհազորայիններին գաղտնի կերպով փոխադրել է Իրաք և Սիրիա: Mahan Air-ը նաև մեղադրվում է Ղուդս աշխարհազորային գլխավոր հրամանատարներին, որոնք համարվում են բազմաթիվ ահաբեկչական գործողությունների մասնակից, գաղտնի տեղափոխել զանազան երկրներ:
Հիշեցնենք, օրեր առաջ IATA-ը նույնպես հրաժարվեց իրանական բոլոր ավիաընկերություններին, գլխավորաբար՝ IRAN AIR-ին, ծառայություններ մատուցելուց։ Գլխավոր դրդապատճառը հենց Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցներն են եղել: