ՀՀ գլխավոր զինկոմիսար Սերգեյ Չալյանը, ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների, յուրահատուկ սեր ունի խաղատների նկատմամբ:
«Վերջին անգամ նա մոտ 20 օր առաջ եղել Է «Շանգրիլա» խաղատանը»:
Երբ «ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվել է խաղատներ այցելելու սովորության մասին, Չալյանը պատասխանել է. «Ես սկի տնից դուրս չեմ գալիս»: Իսկ երբ բարձրաստիճան զինվորականից հետաքրքրվել են, թե որքան է կազմում նրա աշխատավարձը, ասել է, որ ինքը հեռախոսով նման հարցերի չի պատասխանում:
«Բայց ամեն դեպքում հարցրինք, թե ՀՀ գլխավոր զինկոմիսար Սերգեյ Չալյանը որտեղից ունի «Ռենջ Ռովեր» մակնիշի 7 մեքենա, իսկ վերջերս էլ 35.000 ԱՍՆ դոլար արժողությամբ լողավազան է կառուցել Ձորաղբյուրի իր առանձնատանը: Չալյանը դարձյալ անուղղակի պատասխան տվեց. «Էդ ո՞վ Է Ձեզ նման հեքիաթներ պատմել»: Մինչդեռ նրան ճանաչողները լավ գիտեն Չալյանի կարողությունների և ընդունակությունների մասին»,- հավելում է թերթը:











































