«Լեհական ոստիկանությունը ձերբակալել է Պոզնան քաղաքի ընկերություններից մեկի տասը հաճախորդների: Այդ ընկերությունից նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը ձեռք էր բերել ռումբերի համար պատրույգներ, որոնց շնորհիվ գործի էին դրվել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի կենտրոնում հուլիսի 22-ին պայթեցված ռումբերը»,- հայտնում է Франс Пресс գործակալությունը` հղում կատարելով տեղի դատախազությանը:
Ոստիկանները խուզարկել են նաև այդ ընկերության հաճախորդներից 85-ի տները: Ըստ ոստիկանության տվյալների` ընկերությունը պատկանում է 26-ամյա մի ուսանողի, ով սովորում է քիմիայի ֆակուլտետում:
«Ձերբակալվածները մեղադրվում են պայթուցիկ նյութերի անօրինական արտադրաման, փոխադրման, պահպանման, օգտագործման և վաճառքի մեջ»,- գործակալությանը հայտնել է Պոզնանի դատախազության ներկայացուցիչ Մագդալենա Պրուսը:
Լեհական Wyborcza թերթը հայտնում է, որ Բրեյվիկը 2010 թվականի նոյեմբերին ինտերնետով բանակցություններ է վարել ընկերության տնօրենի հետ` պայթուցիկ սարքերի համար պատրույգներ գնելու նպատակով:
Բրեյվիկի վկայությամբ՝ ինքը պայթուցիկ սարքերի մասեր գնել է լեհական մի քանի ընկերություններից:











































