Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խոմեյնին վստահ է, որ Ուոլ Սթրիթում տեղի ունեցող բողոքի ցույցերը կհանգեցնեն կապիտալիստների դիրքերի թուլացմանը: Այդ մասին գրում է Herald Sun թերթը:
Ըստ նրա` ամերիկյան ԶԼՄ-ները փորձում են քիչ տեղեկություններ հայտնել Ուոլ Սթրիթում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ, որը ներկայումս ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է դարձել:
«ԱՄՆ-ը կառավարում է այն 1 տոկոսին, որը պատերազմ էր սկսել Իրաքում և Աֆղանստանում, իսկ 99 տոկոսը ստիպված է այդ մահերի համար վճարել »,- ասել է Խոմեյնին:
Հիշեցնենք, որ Ուոլ Սթրիթի ցուցարարները բողոքում են այն չարաշահումների դեմ, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ի ֆինանսական ինստիտուտները և սոցիալական վարչությունները: Ակցիաները տեղի են ունենում ԱՄՆ բոլոր խոշոր քաղաքներում:
Նման ակցիաներ պարբերաբար տեղի են ունենում նաև եվրոպական երկրներում: Այս տարվա հուլիսին Անգլիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհուրդ տվեց Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ «իրենց զորքերը Իրաք, Աֆղանստան և Լիբիա ուղղելու փոխարեն, լսեն իրենց ժողովրդին, որի մի մասը կորցրել է համբերությունը և հույսը ապագայի նկատմամբ»:









































