Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրին պատկանող կիթառների հավաքածուն վաճառվել է Նյու Յորքում՝ 936.5 հազար դոլարով: Այս մասին հաղորդվում է Christie’s աճուրդի տան կայքում:
Ներկայացված 107 ցուցանմուշներից գրեթե բոլորը նոր տերեր են գտել: Ամենաթանկը վաճառվել է 1960-ականների Gibson կիթառը (98.5 հազար դոլար), իսկ ամենաէժանը` Taylor կիթառը` 563 դոլար:
Գիրը նախկինում խոստովանել է, որ իր համար շատ դժվար է բաժանվել իր կիթառներից, սակայն իրեն մխիթարում է այն հանգամանքով, որ ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ արդարացվել են աճուրդի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Նրանք Գիրի կիթառների հավաքածուն համարել են «ԱՄՆ կիթառային գործի պատմության մեջ հանրագիտարանային հավաքածու»:











































