ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի երկաթուղիների ազգային օպերատորին, որն ավելի ուշ ջնջել է սոցիալական ցանցում կատարված գրառումը։
«Այսօր Կիևի երկաթուղային կայարանում մենք ուրախությամբ ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին», – գրել էր ընկերությունը՝ կից հրապարակելով կայարանում ՆԱՏՕ-ի ղեկավարի լուսանկարները։
Ընկերությունը հավելել էր, որ Ռյուտեի այցը չափազանց կարևոր է, ինչպես մյուս նախորդ այցերը, որովհետև դա «դաշինքի կողմից մեր երկրին համերաշխության և աջակցության ժեստ է»։











































