ԱՄՆ իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի՝ 2025 թ. հունվարին Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Այս մասին Breitbart News լրատվական հարթակի հետ հարցազրույցում ասել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելլան։
«2025 թ. հունվարի 20-ից ի վեր Ներքին անվտանգության նախարարությունը Միացյալ Նահանգներից արտաքսել է ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի։ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) քննարկում է արտաքսումների թիվն ավելացնելու բոլոր հնարավոր միջոցները», – ասել է նա։










































