Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հաստատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների միջև ՆԱՏՕ-ի մակարդակով բանակցությունները՝ Nuclear Sharing միջուկային ծրագրի ընդլայնման շուրջ: Այս մասին նախարարն ասել է TVP Info հեռուստաալիքի եթերում։
«ՆԱՏՕ-ի մակարդակով, իհարկե, (խմբ.՝ բանակցություններն) ընթացքի մեջ են: Հունիսի 18-ին Բրյուսելում կենտրոնակայանում կկայանա պաշտպանության նախարարների հանդիպում, օրակարգի թեմաներից մեկը կլինի միջուկային զսպման ներուժը», – ասել է նախարարը:
«Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դա շատ զգայուն թեմա է: Եթե դրա մասին ինչ-որ հայտարարություններ լինեն, ապա միայն ամփոփիչները և ՆԱՏՕ-ի մակարդակով, ոչ թե ենթադրություններ», – հավելել է նա:










































