Գրոզնիում Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի ծննդյան տոնակատարությանը մասնակցած հոլիվուդյան աստղերը պետք է հրաժարվեն նրանից ստացած նվերներից և գումարներից: Այսպիսի հայտարարություն են արել Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպանները:
Կադիրովի ծննդյան օրվան հրավիրված աստղերի թվում էին «Օսկարի» եռակի դափնեկիր Հիլլարի Սուոնքը, դերասան Ժան Կլոդ-Վան Դամը և աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսա Մեյը:
«Երբ աստղերը գումար են ստանում նրա (Կադիրովի) երեկույթին մասնակցության համար, դա ավելի է խորացնում մարդու իրավունքների ոտնահարման զոհերի տառապանքնները»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է gazeta.ru-ն: