Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց լսելուց. Ժաննա Անդրեասյան

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարին՝ «Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր» խորագրով միջոցառմամբ։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 սովորող՝ Երևանից և մարզերից։ Միջոցառման ընթացքում խրախուսվել են հանրակրթական դպրոցների՝ նախապես ներկայացրած «Անվտանգ և ապահով կրթության տարի» խորագրով լավագույն տեսահոլովակների հեղինակները։

Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը:

Ինչպես  տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարը նախ շնորհավորել է երեխաներին հունիսի 1-ի առիթով՝ ընդգծելով՝ պատահական չէ, որ սեպտեմբերից հայտարարված Անվտանգ և ապահով ուսումնական տարվա աշխատանքների ամփոփումը կազմակերպվել է հենց այսօր։

«Երեխաների պաշտպանությունն առաջին հերթին սկսվում է երեխաներին լսելուց՝ նրանց դարձնելով իրենց իրավունքների պաշտպանության և ապահովության ակտիվ մասնակիցը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորումը երեխայի լիարժեք զարգացման առանցքային նախապայմաններից է։

Նրա խոսքով՝ ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում տարբեր նախագծեր են իրականացվել՝ անդրադառնալով տեղեկատվական անվտանգության, առողջ ապրելակերպի, հոգեբանական անվտանգության և մի շարք այլ թեմաների։

«Չկա թեմա, որն ավելի քիչ կարևոր է, քան մյուսը։ Ժամանակակից աշխարհը բազմաթիվ մարտահրավերներ է դնում մեր առաջ, և կրթական համակարգը պետք է գտնի ճիշտ հավասարակշռությունը՝ երեխաներին իրազեկելով, ներգրավելով ու միաժամանակ պաշտպանելով նրանց»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը շեշտել է նաև մեդիագրագիտության, սոցիալականացման և դպրոցներում հոգեբանական աջակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ դպրոցը կարևոր դեր ունի ոչ միայն կրթության, այլև երեխաների անվտանգության և բարեկեցության ապահովման հարցում։

«Դպրոցների հոգեբանները, մասնագիտացված աշխատակազմերը պետք է լինեն երեխաների կողքին՝ խնդիրները ժամանակին նկատելու, աջակցելու և հարաբերությունները ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար։ Անվտանգ և ապահով կրթության տարվա անելիքը, իսկապես, շատ էր: Հուսով եմ, որ բավականին բարձրացել է իրազեկվածությունը, և երեխաները հնարավոր ռիսկերի ու մարտահրավերների մասին ավելի իրազեկ են, հետևաբար նաև ավելի պաշտպանված։ Սա շարունակական աշխատանք է, որը չի ավարտել և պետք մշտապես իրականացվի ուսուցման ողջ ընթացքում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով տարվա ընթացքում արձանագրված մտահոգիչ միջադեպերին՝ նախարարը կարևորել է խնդիրների մասին բարձրաձայնելու մշակույթը՝ նշելով, որ լուծման առաջին քայլը խոսելն ու ժամանակին արձագանքելն է։

«Կարևոր է, որ դեպքերից շատերում առաջին արձագանքողը հենց դպրոցն է։ Եթե ուզում ենք, որ խնդիրները լուծվեն, պետք է խոսենք դրանց մասին։ Լռելու պարագայում դրանք գնալով բարդանում և խորանում են։ Հուսով եմ՝ խնդիրների մասին խոսելը կդառնա ընդհանուր վարքականոն՝ նպաստելով դրանց արդյունավետ լուծմանը և հաղթահարմանը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով ուսուցիչների և ծնողների հետևողական ուշադրությունը երեխաների հանդեպ։

Նախարարի խոսքով՝ ամփոփիչ միջոցառումը հնարավորություն է տվել երեխաներին ներկայացնելու իրենց տաղանդները, ստեղծագործական կարողությունները։

«Ամեն անգամ, երբ առիթ ենք ունենում տեսնելու կամ լսելու մեր երեխաների ստեղծագործությունները, համոզվում ենք, որ ստեղծագործ մտքի խթանումը անվտանգ և ապահով միջավայրի անբաժանելի մաս է»,- ասել է նա։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն աշակերտների ձայնը տեղ հասցնելու, քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում երեխաների մասնակցությունն ապահովելու տեսանկյունից ակտիվ դերակատար է։

Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում հանրակրթական դպրոցների համար հայտարարվել էր «Անվտանգ և ապահով կրթության տարի» խորագրով տեսահոլովակների մրցույթ։ Նախապես ներկայացված հոլովակները գնահատել է մասնագիտական ժյուրին։

Հաղթող դպրոցներ՝

Ամենահնարամիտ տեսահոլովակ՝ Լոռու մարզի Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց Ամենաստեղծագործ մոտեցում՝ Շիրակի մարզի Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց Լավագույն սոցիալական տեսահոլովակ՝ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց Ամենահուզիչ/տպավորիչ տեսահոլովակ՝ Կոտայքի մարզի Քասախի Ռոբերտ Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց Լավագույն բեմադրություն՝ Երևանի թիվ 21 հիմնական դպրոց Լավագույն սցենար՝ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց Ամենանորարական գաղափար՝ Տավուշի մարզի Իջևանի վարժարան Հանձնաժողովի համակրանքի մրցանակ՝ Կոտայքի մարզի Սևաբերդի միջնակարգ դպրոց Ամենաոգեշնչող տեսահոլովակ՝ Արմավիրի մարզի Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց Լավագույն թիմային աշխատանք՝ Շիրակի մարզի Երազգավորսի միջնակարգ դպրոց

Հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներով և տարբեր մշակութային հաստատությունների տոմսերով:

Միջոցառման շրջանակում Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի 11–րդ դասարանի աշակերտներ Ավետիք Առաքելյանն ու Հռիփսիմե Զադուրյանը ներկայացրել են Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում իրենց հեղինակած «Աշակերտական օմբուդսմեն» նախագիծը, որը նաև «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026»–ի հաղթող նախագծերից է:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Տեխնիկական ստեղծագործության կենտրոնի և «Ընտանիք կենտրոնի» սաների աշխատանքների Էքսպո ցուցահանդեսը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում