Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են նաև Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։










































