ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում:
Միայն Ճամբարակի անտառտնտեսությունում կատարված ստուգումներն ի հայտ են բերել շուրջ 200 մլն դրամի յուրացում:
Ճամբարակի անտառտնտեսության նախագահ Արամ Եգանյանի գտնվելու վայրն անհայտ է այն օրվանից, երբ նրան տեղեկացրել են ստուգումների արդյունքների մասին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արամ Եգանյանը իննսունական թվականներին ազատազրկվել է կաշառակերության համար:









































