Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Անգլիայում ջրի օրական դեֆիցիտը կարող է հասնել հինգ միլիարդ լիտրի

Լորդերի պալատի զգուշացումը. Անգլիան պետք է կուտակի մթնոլորտային տեղումները և վերանայի ջրօգտագործման քաղաքականությունը

Ըստ խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մինչև 2055 թվականը Անգլիայում ջրի օրական դեֆիցիտը կարող է հասնել հինգ միլիարդ լիտրի: Այս խնդիրը կանխելու համար կենսական նշանակություն ունեն անձրևաջրերի կուտակումը, կենցաղային ջրերի վերամշակումը, ինչպես նաև ջրի խնայողությանն ուղղված հրատապ միջոցառումների իրականացումը:

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով հանձնաժողովի հրապարակած զեկույցում ընդգծվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված անոմալ եղանակային դրսևորումները, բնակչության և արդյունաբերության աճը գերծանրաբեռնել են ջրամատակարարման համակարգերը:

Առանց պետական միջամտության, երկիրը կկանգնի խմելու ջրի խորը ճգնաժամի առջև:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջին տարիների աննախադեպ երաշտները լուրջ սպառնալիք են ջրային ռեսուրսների կառավարման համակարգի համար։ Ձմեռային տեղումների կուտակումն ու պահեստավորումը դառնում են ռազմավարական առաջնահերթություն։ Հանձնաժողովն ներկայացրել է ռազմավարական առաջնահերթություններ՝ շինարարական նորմերի բարեփոխում, էկոհամակարգային լուծումների ինտեգրում, հանրային իրազեկվածության բարձրացում և այլն։

Անգլիայում մասնավոր ջրամատակարարող ընկերությունների կողմից վերջին երեք տասնամյակում որևէ նոր ջրամբար չի կառուցվել։ Թեև ներկայումս նախագծվում է ինը նոր ջրամբար, դրանց շահագործման հանձնումը կպահանջի տարիներ։ Մեկ այլ խորքային խնդիր է խողովակաշարերի մաշվածությունը, որի հետևանքով առաջացած ջրի կորուստը կազմում է ընդհանուր ջրապահանջարկի շուրջ 19%-ը։

Խորհրդարանականներն իրենց կոչն ավարտել են հրատապության հորդորով. «Ջուրը կյանքի գոյության հիմքն է. պետք է գործել անհապաղ՝ ապագա սերունդների համար երկրի ամենակարևոր ռեսուրսն ապահովելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում