Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Դատախազը դատարան է հանձնել Շողակաթ համայնքի ղեկավարի և կառուցապատողի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, նպատակ ունենալով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88/3-4, 88/2 և 88 հասցեներում կառուցել անհատական հանգստի գոտի, առանց սահմանված փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, Ա.Հ.-ն օժանդակել է Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 4-ին օգտագործել է կեղծ փաստաթուղթ»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ն, Ա.Հ.-ի օժանդակությամբ, 2021 թվականի մարտի 5-ին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։

Ս.Շ.-ի արաքը դրսևորվել է հետևյալում՝

  • Առանց շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում անհատական հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքում, լիազորված լինելով կանխարգելելու և կասեցնելու ինքնակամ շինարարությունը, ինչպես նաև ապահովելու դրանց հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
  • Միջոցներ չի ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող Ա.Հ.-ի նկատմամբ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Ս.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Սևանի ափամերձ տարածքներում կառուցված առանձնատների վերաբերյալ Դատախազության կողմից դատարան ներկայացված պետշահերի հայցերի թվում է նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ա.Հ.-ի կողմից ապօրինի կառուցված Սևանի այս առանձնատան հայցը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում