Saturday, 18 07 2026
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը

Ռուսաստանը Մոլդովայի դեմ գործի է դնում Մերձդնեստրի «ականը»

Ռուսաստանը պատրաստ կլինի քննարկել Մերձդնեստրից զորքերի դուրսբերման հարցը, եթե խաղաղ կարգավորման առաջընթաց լինի։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Դիվանագետի գնահատմամբ, նման «հարց առաջադրելու համար հարկ է Մերձդնեստրի կարգավորման տեղում կանգնած գործընթացի առաջմղման հասնել»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է նա՝ հակադարձելով Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կաալասին։ Վերջինս հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման համատեքստում պետք է քննարկվի նաև Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման հարցը։

Մերձդնեստրը Մոլդովայից «անկախություն է հռչակել» 1992թ․-ին և առայսօր մնում է չճանաչված։ Խորհրդային շրջանում այնտեղ են տեղափոխվել Արևելյան Եվրոպայի երկրներում կուտակված սպառազինությունների պաշարները, և տեղաշրջանը փաստացի վերածվել է «պայթյունավտանգ պահեստի»։ Ռուսական սակաթիվ զորախումբը հիմնականում իրականացնում է այդ պահեստների պահպանման գոործաառույթ, թեև Մոսկվան համառորեն այն ներկայացնում է որպես «խաղաղապահ»։

Իրականում Մերձդնեստրը բազմազգ տեղաշրջան է, որտեղ անցած ավելի քան երեսուն տարիներին ռուսախոս և մոլդովացի բնակչության միջև որևէ բախում չի արձանագրվել։ Մոլդովայի կենտրոնական իշխանությունները տեղի բնակչության և անգամ «իշխանությունների» հանդեպ որեւէ թշնամանք չեն տածում։ Մերձդնեստրը Մոլդովայի մաքսային օրենսդրության սահմանած ընթացակարգերով նույնիսկ Եվրամիության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառություն է իրականացնում, իսկ մարդիկ ազատ ճամփորդում են։

Մերձդնեստրում ռուսական զորախմբի ներկայության հարցը սրվել է ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ։ Տեղաշրջանը սահմանակից է Ուկրաինայի Օդեսայի մարզին։ Կիևում խոր մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը կարող է Մերձդնեստրի տարածքից հարձակում ձեռնարկել։ Պատահական չէ, որ Կայա Կալասը խնդիրը դիտարկել է ուկրաինական կարգավոորման համատեքստում, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին պատճառաբանել է, թե զորքն այնտեղ է, քանի դեռ Մերձդնեստրի խնդիրը կարգավորված չէ։

Իրավիճակի «թեժացման» բուն պատճառը, սակայն, Մերձդնեստրի բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին Պուտինի հրամանագիրն է, որ նա ստորագրել է անցյալ շաբաթ։ Զուգահեռաբար ՌԴ նախագահը ստորագրել է օրենք, որ թույլ է տալիս Ռուսաստանի զինված ուժերը կիրառել՝ արտերկրում Ռուսաստանի քաղաքացիներին դատական հետապնդումներից պաշտպանելու համար։ Ակնհայտ է, որ այդ քայլերն ուղղված են Մոլդովայի եվրաինտեգրման դեմ։ Ռուսաստանը փորձել և փորձելու է թույլ չտալ, որպեսզի Մերձդնեստրը եվրոպական կողմնորոշում ընտրի։

Անցյալ տարի Մերձդնեստրը պետք է Ռուսաստանին «վերամիավորվելու» հարցով հանրաքվե անցկացներ, բայց Տիրասպոլի փաստացի իշխանությունները վերջին պահին որոշումը հետաձգել են։ Հնարավոր է, այդ հարցը կրկին օրակարգ բերվի, բայց Մերձդնեստրի բնակչության զգալի մաս են կազմում ուկրաինացիները և բարդ է կանխատեսել, թե տեղաշրջանի կարգավիճակի հարցով հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա։ Փաստացի Ռուսաստանը Մոլդովայի միջազգայնորեն ճանաչված տարածքում Մերձդնեստրի «դանդաղ գործողության ականը» կարող է ցանկացած պահի գործի դնել և ռազմական բախման նոր ճակատ բացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում