Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Հայաստան-Ադրբեջան կարգավորման «չինական երաշխիքը» արդեն առկա է

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել CH 4 հետախուզա-հարվածային ԱԹՍ-եր։ Այդ մասին գրել է Defance Security Asia ռազմա-փորձագիտական հանդեսը, որի հրապարակումը ռուսերեն թարգմանությամբ փոխանցել է Բաքվի իշխանական haqqin.az-ը։ DSA-ն հիմք է ընդունել չինական «երկու ԱԹՍ-ի հաստատված առկայությունը»։ Խոսքը 2022թ․ արտադրության ԱԹՍ-ի մասին է։ Պարբերականի տեղեկություններով՝ դրանք «տեղաբաշխված են Գյումրիի օդանավակայանում, բայց Հայաստանի իշխանությունները այդ մասին հրապարակային հայտարարություն չեն արել»։

Հայաստանի կողմից չինական CH 4 ԱԹՍ-երի ձեռքբերումը դիտարկվել է ավելի լայն համատեքստում, «Ֆրանսիայի և Հնդկաստանի, արևմտյան առանձին համակարգերի, իսկ այժմ արդեն չինական հարթակների հետ ռազմական համագործակցության Հայաստանի ձգտումը արտացոլում է ռազմավարական դիվերսիֆիկացիայի ավելի լայն անցում, այլ ոչ թե սոսկ զինանոցի ընդլայնում։ Այդ դիվերսիֆիկացիան ծառայում է աշխարհաքաղաքական ռիսկերի կառավարմանը, քանի որ անվտանգության միակ երաշխավորից կախվածությունը ամեն անգամ, երբ տարածաշրջանային ճգնաժամերը բացահայտում են դաշինքի արձագանքման մեխանիզմների սահմանափակությունը, խոցելիություն է առաջացնում»։

Սպառազինությունների, մանավանդ առաջնակարգ տեխնոլոգիաների առքուվաճառքը միայն «բիզնես» չէ։ Հեղինակավոր պարբերականը, ըստ էության, արձանագրում է, որ քառասունչորսօրյա պատերազմում Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի՝ Ռուսաստանի, «արձագանքման մեխանիզմները սահմանափակ» էին, ինչի պատճառով նա «դարձավ խոցելի»։ Այսօր Հայաստանը ոչ միայն ընդլայնում է զինանոցը, այլև ձևավորում հավանական ճգնաժամը կանխելու մեխանիզմներ։

Այս առումով Չինաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը, իրոք, ոչ միայն չինական ԱԹՍ-երի ձեռքբերում է, այլ միջպետական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակ։ Չինաստանը ռազմավարական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, չինական ռազմաարդյունաբերական համալիրը սպասարկում է Պակիստանի և Իրանի շահերը։ Չափազանց կարևոր է, որ Չինաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Այս համատեքստում չինական ռազմաարդյունաբերության նորագույն նվաճումների Հայաստանում տեղաբաշխումը, անկասկած, առաջին հերթին քաղաքական երաշխիք է։

Հայաստանի պարագայում, իհարկե, խոսքը սպառազինությունների մրցավազքի, պայմանականորեն ասած՝ «Ադրբեջանին հասնելու և առաջ անցնելու» մասին չէ, այլ՝ սեփական պաշտպանական միջոցների արդիականացման և անվտանգային միջավայրի առավելագույն բարելավման։ Այդ հայեցակարգը, բնականաբար, մի քանի բաղադրիչ ունի, և առաջին, մեկնարկային տեղում, անկասկած, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության օրակարգին անշեղ հավատարմությունն է։ Կարող է պարադոքսալ հնչել, բայց իրականություն է, որ սեփական ռազմական զինանոցը կատարելագործելու և ընդլայնելու Հայաստանի հնարավորությունը խաղաղության շահի ամենաեռանդուն սպասարկումն է։

Այս իմաստով «չինական պատի հաղթահարումը» կարելի է գնահատել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության լրջագույն ձեռքբերում։ Իսկ եթե տուրք տալու լինենք ներքաղաքական կոնյունկտուրային, ապա հնարավոր է ասել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության «չինական երաշխիքը» արդեն առկա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում