Չինաստանի «Shenzhou-23» տիեզերանավով առաջին անգամ տիեզերք է մեկնել Հոնկոնգից տիեզերագնաց։ 43-ամյա Լի Ցզյայինգը, որը նախկինում ոստիկան էր և երեք երեխաների մայր, ընդգրկված է երեք հոգուց բաղկացած անձնակազմում՝ որպես գիտական բեռի մասնագետ։ Տիեզերանավը կիրակի գիշերը ուղևորվել է Չինաստանի Tiangong տիեզերակայան։ Առաքելության շրջանակում անձնակազմի անդամներից մեկը ամբողջ մեկ տարի կանցկացնի ուղեծրում՝ մասնակցելով կարևոր գիտափորձի։ Ով կլինի այդ տիեզերագնացը, ավելի ուշ կվճռեն Չինաստանի իշխանությունները։
«Shenzhou-23» առաքելությունը Չինաստանի հավակնոտ տիեզերական ծրագրի հերթական քայլն է։ Պեկինը նպատակ ունի մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին։ Այս մրցավազքում Չինաստանը փորձում է առաջ անցնել ԱՄՆ-ից, որը նախատեսում է տիեզերագնացների վերադարձը Լուսին արդեն 2028-ին։ Առաքելության հիմնական նպատակներից մեկը միկրոգրավիտացիայի ազդեցության ուսումնասիրությունն է մարդու օրգանիզմի վրա։
Լի Ցզյայինգից բացի, անձնակազմում ընդգրկված են նաև 39-ամյա տիեզերական ինժեներ Չժու Յանչժուու նախկին ռազմական օդաչու Չժան Չժիյուան։







































