«Արաբական գարնան» արդյունքում հեղափոխությունների միջով անցած արաբական երկրները մտել են բռնապետության և ժողովրդավարության միջև գտնվող անհայտ մի տարածություն: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է համբերությամբ զինվի, որպեսզի օգնի տապալել Սիրիայի և Եմենի բռնապետերին և կանխի Եգիպտոսի հետհեղափոխական քաոսը: Նա նշել է, որ Սիրիայում ընդդիմադիր տրամադրությունների աճը և Ասադի վարչակարգի հակառակորդների թվի ավելացումն արդեն դրական է, սակայն այդ մարդիկ պետք է հսկայական աշխատանք կատարեն, որպեսզի պաշտոնապես ձևավորեն ազգային ընդդիմադիր շարժում, որը կարտացոլի մասնավորապես փոքրամասնությունների շահերը:
Խոսելով Եմենում տիրող իրավիճակի մասին`պետքարտուղարը նշել է, որ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի` լիզորությունները ցած չդնելու մտադրությունը ավելի է բարդացնում իրավիճակը երկրի ներսում և վտանգավոր է ազգային անվտանգություն համար: