Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ռուսաստանը նահանջում է Հայաստանից

Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության գործընթացում մոտ ապագայում կարող են հետաքրքրական շրջադարձեր տեղի ունենալ` նկատի ունենալով Ֆրանսիայի բարձր մակարդակով արած հայտարարություններն այն մասին, որ այդ երկիրը պատրաստ է աշխատանքային պատվիրակություն ուղարկել Հայաստան և դիտարկել նոր ատոմակայանի շինարարության հարցում Հայաստանին աջակցելու հնարավորությունները:

Ինչպես հայտնի է, մինչ այդ Հայաստանի ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիր կնքեցին Հայաստանն ու Ռուսաստանը, ըստ որի` «Ռոսատոմը» պետք է ֆինանսավորի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման 20%-ը: Հայաստանի էներգետիկայի նախարարը ամիսներ առաջ հայտարարեց, որ նոր ատոմակայանի շինարարությունը գնահատվում է մոտ հինգ միլիարդ դոլար: Այսինքն` ռուսները հայտնում են մոտ մեկ միլիարդ ֆինանսավորման պատրաստակամություն: Բայց այստեղ ռուսներն, ըստ ամենայնի, ոչ այնքան պատրաստակամության, որքան տեղ զբաղեցնելու խնդիր էին լուծում: Բանն այն է, որ նրանք ամենայն հավանականությամբ ընդամենն ուզում էին բոլորին ցույց տալ, որ հայկական նոր ատոմակայանն իրենցն է և այլք թող հավակնություններ չունենան:

Բանն այն է, որ նոր ատոմակայանը տարածաշրջանում ունի ոչ միայն էներգետիկ, այլ նաև աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն, ինչը տրամաբանական է ցանկացած ատոմակայանի դեպքում, հատկապես խնդիրներով և խաչվող շահերով լեցուն և խիտ տարածաշրջանում: Ռուսներն, ըստ էության, որոշեցին նախապես «բրոնյա» անել իրենց տեղը և բոլորին հետ մղել ատոմակայանից: Մյուս կողմից` նրանք հնարավոր է հաշվարկեցին, որ Հայաստանն, այսպես թե այնպես, չի կարող ճարել հինգ միլիարդ դոլար, ու բավական է մեկ միլիարդի պատրաստակամություն հայտնել և այսպես ասած` իրենցով անել ատոմակայանի նախագիծը, այն քնեցնելու համար: Եվ, ինչպես երևում էր հետագա ընթացքից, նախագիծն իսկապես քնած էր: Խնդիրն այն է, որ ռուսները այնքան էլ շահագրգռված չեն տարածաշրջանում նոր ատոմակայանի հարցով, քանի որ նախ` կա իրանական միջուկային ծրագիրը, իսկ դրանից բացի էլ, ներկայումս միջուկային համագործակցություն են ուզում սկսել թուրքերի հետ: Այդ պայմաններում, ինչպես միշտ, հայկական շահը զոհ է գնում ռուսականին, և Ռուսաստանը ձեռք գցելով մեզ համար կարևոր ռազմավարական նախագիծը` ուղղակի քնեցնում է այն:

Ֆրանսիայի հայտարարությունները կարծես թե նոր ատոմակայանի թեման արթնացնում են, բայց միևնույն ժամանակ, նկատելի է, որ դրանք կարծես թե հակասության մեջ են մտնում ռուսական ծրագրերի կամ մտադրությունների հետ: Ի՞նչ է լինելու այդ հարցը: Արդյո՞ք Ֆրանսիան ատոմակայանի և ընդհանրապես Հայաստանի էներգետիկ համակարգի մեջ ներգրավվելու մտադրություններով լուրջ հակասության մեջ կմտնի ռուսների հետ: Չէ՞ որ Ֆրանսիան կարևոր հայտարարություններ արեց ոչ միայն ատոմակայանի, այլ նաև էներգետիկ համակարգի այլ մասերի վերաբերյալ: Չէ՞ որ Ռուսաստանն այստեղ արմատական ներգրավվածություն ունի և կարծես թե անխուսափելի է ռուսական խանդի դրսևորումը: Բայց նաև նկատելի է, որ ռուսները կարծես թե մինչ այժմ որևէ կերպ չեն արձագանքել Ֆրանսիայի հայտարարություններին: Չե՞ն հավատում, որ դրանք կյանքի կկոչվեն, թե՞ պարզապես սպասում են Սերժ Սարգսյանին, ով հոկտեմբերի կեսին այցելում է Մոսկվա: Ռուսաստանը գուցե սպասում է, որպեսզի նրանից ստանա պարզաբանումներ և ասի իր ասելիքը, երբ տեսնի, որ իրավիճակը և ֆրանսիական մտադրությունները լուրջ են: Բայց մի՞թե Ֆրանսիան կարող է անել այդպիսի անլուրջ հայտարարություններ: Միևնույն ժամանակ, դժվար է հավատալ նաև, որ Ֆրանսիան կարող է այդպես բացահայտորեն հակադրվել ռուսական շահագրգռություններին, կամ Հայաստանը կարող է բացահայտորեն Ֆրանսիայի հետ սիրախաղ սկսել Ռուսաստանի «անկողնում»:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին` ռուս-ֆրանսիական հակադրությո՞ւն, թե՞ ռուս-ֆրանսիական գլոբալ պայմանավորվածություն, որի առաջին ծիլերը տեսնում ենք, չիմանալով, թե դրանք ինչի են վերածվելու` խոտի՞, թփի, թե՞ ծառի:
Այդ ֆոնին հետաքրքրական է, որ մի քանի շաբաթ առաջ, երբ դեռ Ֆրանսիան չէր արել էներգետիկայի վերաբերյալ հայտարարությունները, ռուսական գործակալությունների միջոցով լուր տարածվեց նոյեմբերին Պուտինի Հայաստան գալու մասին` էներգետիկ համակարգի թեմայով, որպեսզի այստեղ ստորագրվի ոլորտի զարգացման վերաբերյալ հայ-ռուսական նոր համաձայնություն: Չի բացառվում, որ Ռուսաստանը պարզապես չի կարողանում դիմանալ Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման բեռի տակ և պատրաստվում է դիմել Ֆրանսիայի օգնությանը, Հայաստանի հետ նոր համաձայնագրով հող նախապատրաստելով դրա համար: Այսինքն` թերևս պետք չէ բացառել գրեթե ռուսական մենիշխանության տակ հայտնված համակարգի որոշ ձեռնարկությունների անցում ֆրանսիական ընկերություններին կամ էլ ֆրանսիական բաժնեմասի առաջացում այդ ընկերություններում:

Այստեղ հարկ է հստակեցնել, որ խոսքն ամենևին Ռուսաստանի «հումանիզմի» մասին չէ, պարզապես ռուսական կառավարումը ամենայն հավանականությամբ ոլորտը կանգնեցրել է լուրջ ճգնաժամի դռանը, և ներկայումս ռուսներն էլ ելք են փնտրում դրանից: Իսկ Ֆրանսիան այդ առումով ռուսների համար կարող է լինել ընդունելի «գործընկեր»` նկատի ունենալով ռուս-ֆրանսիական հարաբերության ավանդական դրականությունն ու մրցակցային չափավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում