Ռուսաստանը դատապարտում է Կուբայի գործերին միջամտելու ցանկացած փորձ և կցուցաբերի ամենաակտիվ աջակցությունը կուբացի ժողովրդին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Կուբայի հեղափոխության առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքներին։
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ և խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, սպառնալիքի, անօրինական, միակողմանի սահմանափակող միջոցառումների և շանտաժի ցանկացած փորձ։ Մենք կշարունակենք ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել եղբայրական կուբացի ժողովրդին այս չափազանց դժվար ժամանակահատվածում։ Հավանան տեղեկացվել է դրա մեթոդների և այլ հիմնարար ասպեկտների մասին», – ասել է Զախարովան։









































